Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Էդպես էլ լինելու է, քանի դեռ դառմայեդներն են բազմած ՀՀ կառավարության աթոռներին

Էդպես էլ լինելու է, քանի դեռ դառմայեդներն են բազմած ՀՀ կառավարության աթոռներին
29.09.2025 | 13:16

Միջազգային հարաբերությունները հենց ուժի մասին են։ Օրինակն այն է, որ Ալիևը աշխարհի «թիվ մեկ ամբիոնից» իր նարատիվներն է առաջ տանում, շարունակելով Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմը, շարունակելով ապագայում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված քաղաքականության միջազգային` վերբալ և վիզուալ լեգիտիմացման գործընթացը։

Իսկ Փաշինյանը նույն ամբիոնից բողոքում է, թե բա TRIPP-ի մեջ «զանգեզուրյան միջանցք» հասկացություն գոյություն չունի։ ՈՒ մի բան էլ բողոքել, թե բա Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո էլ Ալիևը չի փոխել իր խոսույթը։

ՈՒղղակի սրան պետք է բացատրել, որ էդպես էլ լինելու է ապագայում, քանի դեռ իր ու իր թիմի նման դառմայեդներն են բազմած Հայաստանի Կառավարության աթոռներին։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4949

Մեկնաբանություններ